Պաշտոնական

Լույս՝ հայի աչքերին

օգոստոսի 21, 2015

ՀՀ ԱՆ քրեկատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ջանքերով «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը «Լույս՝ հայի աչքերին» նախագծի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տեսողության խնդիր ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց ենթարկել էր ակնաբուժական հետազոտության:

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ ՍՀԻԱ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռ. Ալավերդյանը և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ս. Պետրոսյանը տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող թվով 40 դատապարտյալների և կալանավորված անձանց հանձնեցին վերոնշյալ հիմնադրամի կողմից տրամադրված օպտիկական ակնոցներ: