Կրթական
Լուսավորչական միջոցառում՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
հուլիսի 15, 2024
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-Ի ուսուցիչների հետ համատեղ կազմակերպել էր լուսավորչական միջոցառում, որի թեման եղել է ՀՀ Սահմանադրությունը: Տեսաֆիլմի միջոցով ազատազրկված անձանց ներկայացվել է Սահմանադրության պատմական զարգացումը, նշանակությունն ու ընթացքը:
Ֆիլմից հետո տեղի է ունեցել ակտիվ քննարկում ինչպես դատապարտյալների միջև, այնպես էլ դատապարտյալների և ուսուցիչների, ՍՀԻԱ բաժնի մասնագետների միջև: