Լրագրողական նյութերի մրցույթ «Կրթություն՝ հանուն փոփոխությունների» թեմայով
հուլիսի 27, 2020
«Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում DVV International Armenia-ի կողմից «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվելու է «Կրթություն՝ հանուն փոփոխությունների» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ, որի նպատակն է զարգացնել և ընդլայնել մասնագիտական միջազգային համագործակցությունը Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական գործընկերների միջև՝ ամրապնդելով գործընկեր ՀԿ-ների և PEN (The International network of penitentiary education in the countries of Eastern Partnership and Central Asia) ցանցի ինստիտուցիոնալ կարողությունները քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքին առնչվող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
Մրցույթին կարող են մասնակցել լրագրողներ և ազատազրկված անձինք (այդ թվում՝ նախկին): Պայմաններին ծանոթանալու համար զանգահարեք (+374) 12 755898, (+374) 99 755898 հեռախոսահամարներով կամ գրեք martirosyana@pablicjournalism.am էլ. հասցեով:
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ: