Մշակութային

«Խալաթյան և ընկերներ» ժողովրդական երգի համույթը հյուրընկալվել էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

դեկտեմբերի 26, 2024

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տարբեր համույթների և մշակութային կազմակերպությունների ներգրավմամբ միջոցառումները՝ ուղղված ազատազրկված անձանց մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ևս մեկ համերգ ազատազրկված անձանց համար:

Քրեակատարողական հիմնարկը հյուրընկալել էր «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Սմբատ Խալաթյանի «Խալաթյան և ընկերներ» հայկական ժողովրդական երգի համույթին:

Հնչել են ինչպես ժողովրդական, այնպես էլ գուսանական կատարումներ: Համերգն անցել է մեծ ոգևորությամբ, ջերմ և տոնական մթնոլորտում:

Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք բարձր, չդադարող ծափողջյուններով շնորհակալություն են հայտնել հյուրերին երաժշտական բարձրարվեստ կատարումների համար: