Օպերատիվ

Խուզարկություններ քրեակատարողական հիմնարկներում

ապրիլի 30, 2019

Այսօր՝ ապրիլի 30-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի 2-րդ մասնաշենքի հետնամասում տեղադրված աղբամանի կողքից հայտնաբերել են 4 լիտր գինեթուրմ, իսկ 1-ին մասնաշենքի հետնամասում՝ հողի մեջ պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 պայուսակ և 1 պոլիէթիլենային տոպրակ, որոնցում առկա են եղել 1 բջջային հեռախոսի մարտկոց, 2 լիցքավորիչ և 207 տարբեր կենցաղային իրեր։

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,  նույն՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրականացրել էին  չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 1-ին մասնաշենքի հետնամասում գտնվող ամառային տաղավարին կից թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 27 հատ բջջային հեռախոս, 4 wi-fi սարք, բջջային հեռախոսի 14 լիցքավորիչ, 2 ականջակալ, բաժանորդային 5 քարտ և 4 մարտկոց։ Բնակելի տեղամասերի ընդհանուր խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 41 միավոր կտրող-ծակող առարկա, ինչպես նաև 250 կենցաղային իր։