Օպերատիվ
Խցի թաքստոցից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ
նոյեմբերի 04, 2021
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խցերից մեկի խուզարկության ընթացքում հատակի տակից՝ նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերել և առգրավել են ծխախոտի 1 տուփ, որի մեջ առկա են եղել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված 1 ներարկիչ և մեթադոն տեսակի դեղահաբի երկու կտոր՝ 0․54 և 0․29 գրամ քաշերով։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։