Ծառայողական մեքենաների ապահովագրությունն իրականացնելու համար Քրեակատարողական ծառայությունն ընտրել է ամենամատչելի գինն առաջարկած ընկերությանը
փետրվարի 16, 2023
Մամուլում վերջին օրերին շրջանառվում են լուրեր այն մասին, որ պետական որոշ մարմիններ, այդ թվում նաև՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր կնքել են միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի հետ։
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2111-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման համար 2023 թվականի ընթացքում հատկացվել է 3.185.000 ՀՀ դրամ:
Քրեակատարողական ծառայությունը տրանսպորտային միջոցների ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացրել է ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի 18-րդ տողի և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:
Ըստ այդմ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը 2023 թվականի համար 69 տրանսպորտային միջոցների ապահովագրական ծառայության ձեռքբերման նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 06-ին գնային հարցում է կատարել 3 տարբեր կազմակերպություններից:
Հարցման արդյունքում ստացվել են հետևյալ գնային առաջարկները՝
- «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ – 2.638.000 ՀՀ դրամ:
- «ԷԼ ԴԱ ԳԱ» ՍՊԸ («Նաիրի Ինշուրանս») – 2.750.000 ՀՀ դրամ:
- «ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» («Ռոսգոսստրախ-Արմենիա») ԱՓԲԸ – 2.780.000 ՀՀ դրամ:
Ներկայացված գնային առաջարկներից ընտրվել է ամենամատչելի գինն առաջարկած կազմակերպությունը՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն, որի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր, ինչի արդյունքում ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հատկացված գումարից տնտեսվել է 513․500 ՀՀ դրամ:
Կից ներկայացվում են վերոնշյալ ընկերությունների գնային առաջարկների լուսապատճենները: