Ծառայության կենտրոնական մարմնում կայացել է հանդիպում-քննարկում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ
հոկտեմբերի 26, 2021
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերությամբ իրականացվող «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հոկտեմբերի 25-ին կայացել է հանդիպում, որին ներկա են եղել ՀԿ-ի փոխտնօրեն Ալլա Հարությունյանը, ծրագրի ղեկավար Արփինե Անտոնյանը, ՀԿ-ի փաստաբան Սուրեն Բաղրամյանը, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և աշխատակիցները, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկների ՍՀԻԱ բաժինների ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն էր քննարկել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց շրջանակներում անձը հաստատող փաստաթղթի հետ կապված խնդիրները, քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և փաստաթղթավորման հնարավորություններն ու ընթացակարգերը: «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից ներկայացվել էր վերոնշյալ ծրագրի կարևորությունն ու չափորոշիչները:
Հավելենք նաև, որ սույն թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության՝ 2021թ.-ի ծրագրի շրջանակներում ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների վարչակազմերի համար կազմակերպել էր դասընթաց հիմնարկներում ապաստան հայցողների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ տարվող աշխատանքի վերաբերյալ: