Ծառայության պետը ներկայացրեց նորանշանակ տեղակալներին
հունիսի 18, 2018
Հունիսի 18-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ հունիսի 15-ի հրամանով նշանակված ծառայության պետի տեղակալներին՝ շնորհակալություն հայտնելով ծառայության պետի նախկին տեղակալներին իրենց աշխատանքի և նվիրվածության համար:
Առաջին տեղակալ նշանակվեց արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը:
Տեղակալներ նշանակվեցին արդարադատության գնդապետներ Հայկ Քոչինյանը, Վարդգես Ծաղիկյանը:
Արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանը վերանշանակվեց ծառայության պետի տեղակալի պաշտոնում:
Հանդիպման ընթացքում Արտյոմ Մխոյանն անդրադարձավ ծառայությանը վերաբերող կարևորագույն հարցերին և գործառույթներին, մասնավորապես շեշտադրեց կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները:
Հանդիպման ավարտին տրվեցին հստակ հանձնարարականներ՝ ծառայության տարբեր ոլորտներում առկա խնդիրների շուրջ: