Օպերատիվ

Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս

փետրվարի 02, 2024

Փետրվարի 2-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատությանա նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ․Վ․-ի  մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։

Խուզարկության արդյունքում ծառայողները վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։