Մշակութային
Կալիֆոռնիահայ բանաստեղծը հյուրընկալվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
սեպտեմբերի 02, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ հիմնարկի կիսաբաց ռեժիմում գտնվող գրադարանում սեպտեմբերի 2-ին կազմակերպվել էր գրական մշակութային միջոցառում, որի հյուրն էր Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանը։
Բանաստեղծը անազատության մեջ գտնվող անձանց ներկայացրել է իր նոր՝ «Հոգու կանչը» գիրքը։ Նրա և դատապարտյալների միջև ծավալվել է ակտիվ զրույց ինչպես նոր գրքի, այնպես էլ արդի գրականության շուրջ։
Միջոցառման ավարտին Արգամ Ափրիկյանը հիմնարկի գրադարանին նվիրել է գեղարվեստական գրքեր։