«Կահույքագործության հմտություններ» դասընթացներին մասնակցած ազատազրկված անձինք հավաստագրեր են ստացել
հուլիսի 26, 2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պատիժը կրող 11 դատապարտյալների տրվել են հավաստագրեր՝ «Կահույքագործության հիմունքներ», «Համակարգչային հմտություններ», «Հաղորդակցման հմտություններ» 6-ամսյա մասնագիտական դասընթացներին մասնակցելու համար:
Դասերն իրականացվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կրթական-վերականգնողական ծրագրերի շրջանակներում:
Ուսումնասիրելով վերոնշյալ առարկաները՝ մասնակիցները ծանոթացել և պրակտիկ գիտելիքներ ու մասնագիտական գործիքների կիրառման հմտություններ են ձեռք բերել՝ տիրապետելով կահույքագործության գործիքների, հաստոցների կիրառման հմտություններին, ստեղծել կահույքի նմուշներ, սովորել տեքստերի խմբագրում և ֆորմատավորում, ինչպես նաև ուսումնասիրել են շփման և անձնական հաղորդակցման ձևերը: