Պաշտոնական

Կայացել է ԵԽ Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 12-րդ լիագումար նիստը

հոկտեմբերի 31, 2022

2022 թվականի հոկտեմբերի 25-27 Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 12-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ԵԽ անդամ երեք տասնյակից ավելի պետություններ և ոլորտային կառույցներ: 

Հայաստանի Հանրապետությունից նիստին մասնակցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը, որը միջազգային գործընկերներին ներկայացրել է ընդհանուր առմամբ ՀՀ քրեակատարողական ոլորտը, Կառավարության որդեգրած՝ պատժողականից վերականգնողական քաղաքականության անցմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև խոսել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թմրանյութերի դեմ պայքարի առանձնահատկությունների և ներկա վիճակի մասին: 

Նիստին քննարկվել են քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների կողմից արհեստական բանականության օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև հոգեկան առողջության խանգարումներ ունեցող իրավախախտների կառավարմանը, ազատազրկված անձանց երեխաների և նրանց հետ բնակվող նորածիններին վերաբերող մի շարք հարցեր: 

Ավարտին նախանշվել են համագործակցության զարգացման հետագա ուղիները: