Կայացել է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
հուլիսի 24, 2024
Սույն թվականի հուլիսի 23-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը։
Փոխգնդապետ Սարգսյանը գործընկերներին ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ուղիները բացահայտելու և վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նախագծերը։
Նիստին քննարկվել են նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի իրացման դեպքերով քննվող դատական պրակտիկայի վերաբերյալ հարցեր։ Ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության կողմից մշակված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ավարտին ամփոփվել են նախանշված խնդիրների լուծմանն ուղղված առաջիկա անելիքները։