Մշակութային
«Կանայք հայ արվեստում» թեմայով դասախոսություն՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
փետրվարի 04, 2026
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է «Կանայք հայ արվեստում» թեմայով դասախոսություն և քննարկում։
Դասախոսությունն անցկացրել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը՝ ազատազրկված կանանց ներկայացնելով խորհրդային շրջանի կին քանդակագործների, ճարտարապետների, նկարիչների և դեկորատիվ-կիրառական արվեստով զբաղվող կանանց կյանքն ու ստեղծագործական ուղին։
Բանախոսն անդրադարձել է այն կանանց, որոնք գուցե մնացել են հանրային ուշադրության ստվերում, սակայն ստեղծել են կերպարվեստում մեծ արժեք ներկայացնող գործեր և արժանացել ոլորտի վառ ներկայացուցիչների բարձր գնահատականին։