Տեսադարան

Կանանց դերը քրեակատարողական համակարգում․ հանդիպում կին ղեկավարների հետ

մարտի 07, 2026

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի գեղեցիկ տոնի նախօրեին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների կին ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է կնոջ դերը և առաքելությունը քրեակատարողական համակարգում։ Ներկաները փոխանակել են կարծիքներ թեմայի շուրջ, խոսել պատասխանատու պաշտոններում իրենց հանդիպած մարտահրավերների, դրանց լուծման խելամիտ մոտեցումների մասին, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Ծովինար Թադևոսյանն ընդգծել է նման անմիջական շփումների կարևորությունը բազմազան հարցերի բարձրաձայնման, փոխադարձ ակնկալիքները հասկանալու և աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։

Նա նաև շնորհավորել է ներկաներին և բոլոր կանանց միամսյակի կապակցությամբ՝ մաղթելով ներդաշնակություն, երջանկություն և կյանքում իրենց արժանի տեղը գտնելու վստահություն։