Տեսադարան
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ
մարտի 08, 2026
Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունում շարունակվում են տոնական միջոցառումները։ Այդ առիթով Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, շնորհավորել ազատազրկված կանանց, փոխանցել տոնական նվերներ, մաղթել առողջություն, հույս, համբերություն և կյանքի նոր էջ սկսելու ուժ։
Ծովինար Թադևոսյանը զրուցել է ազատազրկված կանանց հետ, լսել նրանց հարցերն ու մտահոգությունները, հետաքրքրվել առօրյայով՝ ընդգծելով, որ նույնիսկ դժվար պայմաններում կարևոր է պահպանել հավատը վաղվա օրվա հանդեպ։