Կանխվել է թմրանյութերի իրացման փորձը
սեպտեմբերի 27, 2019
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քողարկող պատից մոտ 2 մետր հեռավորության վրա հայտնաբերել են 1 մեծ փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 21.3 գր, 20.6 գր դեղնականաչավուն, թաց բուսական և 2.9 գր, 18.1 գր դեղնականաչավուն, 19.2 գր կանաչ, չոր բուսական զանգվածներով 5 փաթեթ, «PGN 300» գրառմամբ 64 դեղապատիճ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» գրառմամբ 5 ամբողջական և 1 կես դեղահաբ, 9 սպիտակ դեղահաբ, 100 մլ տարողությամբ 2 դատարկ ներարկիչ և 3 ասեղ:
Նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Ա.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ սննդամթերքի միջից հայտնաբերել էին թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման զանգված:
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: