Օպերատիվ

Կանխվել է հոգեմետ դեղահաբերի փոխանցումը

դեկտեմբերի 27, 2019

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա․ Վ․-ի անվամբ քաղաքացի Ա․ Վ․ի կողմից բերված դեղորայքի միջից հայտնաբերվել են «LAMALINE» մակնշմամբ 48 դեղապատիճ, ինչպես նաև առերևույթ հոգեմետ հանդիսացող «ALPRAZOLAM» մակնշմամբ 30 դեղահաբ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։