Օպերատիվ
Կասկածելի զանգված թեյի տուփի մեջ
դեկտեմբերի 20, 2019
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Մ․-ի անվամբ քաղաքացի Գ․ Խ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում թեյի տուփի միջից հայտնաբերել են 0,2 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։