Օպերատիվ

Կասկածելի զանգված ծխախոտի գլանակում

մայիսի 14, 2021

Սույն թվականի մայիսի 14-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն սարքով զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Գ.-ի անվամբ եղբոր՝ Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում «Ախթամար» ապրանքանիշի ծխախոտի գլանակներից մեկում հայտնաբերել են թութունի հետ խառնված, 1,34 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: