Օպերատիվ
Կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին մարմնում թաքցրել էր կասկածելի փաթեթ
հունվարի 25, 2023
2023 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն:
Վերջինս քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացրել է մարմնում թաքցված փաթեթ:
Փաթեթում առկա է եղել բջջային հեռախոս, որին կպչուն ժապավենով ամրացված են եղել անլար ականջակալ և ընդհանուր 2,7 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով առանձնացված ևս 2 փաթեթ: