Կրթական

Կին դատապարտյալները ստացան հավաստագրեր

նոյեմբերի 09, 2021

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հավաստագրեր է հանձնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող 9 կին դատապարտյալների, որոնք մասնակցել էին «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում (հույզերի կառավարում)», «Օտար լեզու (անգլերեն)», «Հայոց լեզու և գրականություն» դասընթացներին։

«Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված այս դասընթացներն իրականացվել են 2021 թվականի փետրվարի 22--ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։

Անազատության մեջ հայտնված անձանց վերասոցիալականացմանն ուղղված այս ծրագիրը կրում է շարունականա բնույթ: