Պաշտոնական

Կիսամյակային ամփոփում քրեակատարողական ծառայությունում

հուլիսի 15, 2015

Հուլիսի 15-ին  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում անցկացվեց ընդայլնված խորհրդակցություն, որը վարեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:

Քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կողմից 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր,տրվեցին գնահատականներ ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:

Հատկապես կարևորելով վերջիններս՝ Ա. Օսիկյանը նշեց, որ համակարգային բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ և ուղղված են լինելու քրեակատարողական ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Չանտեսվեցին նաև քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ-հակահամաճարակային և սննդի որակի ու անվտանգության խնդիրները:

Խորհրդակցության ավարտին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը համապատասխան հանձնարարականներ տվեց ՔԿ հիմնարկների և ՔԿՎ ստորաբաժանումների ղեկավարներին՝ հորդորելով առավել հետևողական և զգոն լինել իրենց առջև դրված աշխատանքները կատարելիս, և շեշտեց տեղում բարձրացված խնդիրների լուծմանը վերջիններիս հետամուտ լինելու կարևորությունը: