Մշակութային

Կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միջոցառում

հունիսի 23, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Արարատյան հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հայր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել է մշակութային միջոցառում։ 

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ բեմադրվել է «Ապաշխարություն» ներկայացումը, որի թեման զղջումն է մեղքերի համար և վերադարձն առ Աստված։