Կոլորադո նահանգի Միջազգային քրեակատարողական կառավարման ուսումնական կենտրոնի դասընթացները՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների համար
հունիսի 12, 2018
2017թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 8-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, «Աբովյան» ՔԿՀ-ի ու Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի /ԹՊԻՀ/ փոխանակման ծրագրերի համատեքստում, մեկնեց ԱՄՆ վերապատրաստման: Վերապատրաստման ընթացքում, որն անցնում էր ԱՄՆ Կոլորադո նահանգի քրեակատարողական վարչության Միջազգային քրեակատարողական կառավարման ուսումնական կենտրոնում /ICMTC/, մասնակիցները ծանոթացան կանանց քրեակատարողական հիմնարկների ամերիկյան չափանիշներին և կին դատապարտյալների հետ աշխատելու լավագույն փորձին: Վերադառնալով Հայաստան՝ պատվիրակության մասնակիցները դասընթացների որոշ գաղափարներ կիրառեցին քրեակատարողական հիմնարկներում, ներառյալ «Աբովյան» ՔԿՀ-ն, որտեղ այժմ նրանք զայրույթի կառավարման դասընթաց են անցկացնում դատապարտյալների համար:
Այս տարվա հունիսի 4-8-ը ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ-ից Հայաստան էր հրավիրել հրահանգիչների՝ դասընթացը մարդկանց ավելի մեծ խմբին հասանելի դարձնելու համար: ԹՊԻՀ գրասենյակի աշխատակիցները ևս հանդիպեցին ICMTC դասընթացի մասնակիցներին, աշխատեցին «Աբովյան» ՔԿՀ ղեկավարության հետ և քննարկեցին, թե այս ծրագիրը ինչպես կարող է կիրառվել ՔՀԿ կառավարման համակարգում: