Մարզական

Կրթական և մարզական միջոցառումներ՝ ՔԿՀ-ներում

օգոստոսի 26, 2022

Օգոստոսի 23-ին և 24–ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների` շուրջ 47 դատապարտյալների տրվել են հավաստագրեր՝ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում 2022 թվականի փետրվարից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածի դասընթացներին մասնակցելու համար: 

Ծրագրի այս փուլում, ըստ նախատեսված ժամանակացույցի, դատապարտյալները մասնակցել են դասախոսությունների ու գործնական պարապմունքների՝ «Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն)», «Համակարգչային հմտություններ», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Վարսավիրական հմտություններ», «Դեկորատիվ կիրառական արվեստ/վիտրաժ, կոլաժ, խեցեգործություն, գծանկար, գծագրություն» և «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում» առարկաներից: 

Սույն Ծրագրով հավաստագրեր կստանան նաև ՀՀ ԱՆ «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում դասընթացներին մասնակցություն ունեցած դատապարտյալները: 

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ, այն համալրվելու է նոր՝ «Կարի հմտություններ», «Կահույքաշինություն», «Դիմահարդարում» դասընթացներով:

Օգոստոսի 24-ին, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել էր շաշկու մրցույթ: