Կրթական և սպորտային միջոցառումներ՝ «Աբովյան» ՔԿՀ-ում
օգոստոսի 01, 2022
2022 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է «Մասնագիտական կողմնորոշման դերն անհատի կայացման գործում» թեմայով դասընթաց-քննարկում անչափահաս կալանավորված անձանց համար։
Դասընթացի քննարկմանը հրավիրված է եղել «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի երեխաների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ինգա Մուկուչյանը։ Անչափահաս կալանավորված անձանց ներկայացվել են մասնագիտությունների դասակարգումն ու դրանց առանձնահատկությունները, մասնագիտական կողմնորոշման կարևորությունը և ազդեցությունը մարդկանց կյանքի, ինչպես նաև գործնական ուղին ճիշտ կառուցելու ընթացքի վրա։
Նույն օրը «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպվել և անցկացվել են նաև շաշկու և սեղանի թենիսի առաջնություններ կին դատապարտյալների շրջանում։