Կրթական

Կրթամշակութային միջոցառում՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

մարտի 27, 2023

Սույն թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից իրականացվել է կրթամշակութային միջոցառում «Հոգեբանական գիտելիքների դերը և նշանակությունը մարդկանց` մասնավորապես դատապարտյալների և կալանավորված անձանց կյանքում» թեմայով»։ Միջոցառումն իրականացվել է՝ դատապարտյալների անձնային ու վարքային փոփոխությունները հաշվի առնելով, ինչպես նաև վերջիններիս վերասոցիալականացմանը, դրական վարքագծի ձևավորմանը, ինչպես նաև դատապարտյալների՝ հասարակություն վերինտեգրվելուն և վերականգմանն ուղղված աշխատանքների ամբողջականնությունն ապահովելու  նպատակով։ 

Հանդիպումն անցկացրել է հիմնարկի ՍՀԻԱ բաժնի գլխավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Վահան Ղույումչյանը: Միջոցառումն անցել է հարց ու պատասխանի և զրույցի մթնոլորտում, Վ.Ղույումչյանի կողմից ներկայացվել են հոգեբանության` որպես գիտության զարգացման փուլերը, դերը և նշանակությունը, այնուհետև ծավալվել է զրույց հոգեբանական բազմաբնույթ այն հարցերի շուրջ, որոնք իրենց ուրույն դերը կունենան դատապարտյալների դրական վարքագծի ձևավորման գործում, ինչպես նաև համակեցության կանոնների և հասարակությունում ընդունված այլ արժեքների հարգման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործում: