Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև
ապրիլի 12, 2022
Այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը և ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Հուշագրի նպատակն է զարգացնել ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված, կրթական և աշխատանքային միջոցառումներն ու ծրագրերը, աջակցել ազատազրկված անձանց կարիքների բավարարման համար ձեռնարկվող միջոցների իրականացմանը և այլն:
Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ստեղծել հնարավոր լրացուցիչ միջոցներ՝ իրականացնելու քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղղված ոլորտային ուսուցողական ծրագրեր ու վերապատրաստումներ: