Մշակութային
Համերգային ծրագիր՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
օգոստոսի 25, 2018
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ համերգային ծրագիր Գյումրի քաղաքի «Փարվանա» համույթի մասնակցությամբ: «Հորովել» երգի կատարմամբ հանդես եկավ նաև դատապարտյալ Շ. Ավետիսյանը: Դատապարտյալների կողմից բուռն ընդունելության արժանացավ հատկապես համերգի շրջանակներում ներկայացված հումորային ծրագիրը:
Մշակութային միջոցառումները քրեակատարողական հիմնարկներում կրում են շարունակական բնույթ: