Պաշտոնական
Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը
հունիսի 24, 2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի՝ պատիժների կատարման և իրավական օգնության նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր :
Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, քրեակատարողական ոլորտի հետ կապված օրենսդրության զարգացման, ՔԿՀ-ների անվտանգության ապահովման ուղղություններով:
Նախատեսվում է իրականացնել նաև կալանավորված անձանց և դատապարտյալների նյութակենցաղային ապահովման, նրանց բժշկական սպասարկման, վերասոցիալականացման և վերաինտեգրման, պրոբացիոն ծառայության ոլորտում կրթական ու փորձի փոխանակման ծրագրեր: