Պաշտոնական

Հայոց փառապանծ բանակի արժանապատիվ զինվոր

դեկտեմբերի 28, 2015

Քրեակատարողական ծառայության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ քեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Դու, որ քո ողջ էությամբ, ուժով, գիտակցությամբ, անխախտ հավատով ու անսասան կամքով, հաճախ սեփական կյանքի ու առողջության գնով զօրուգիշեր պաշտպանում ես մեր երկրի սահմանները, առավել արժանի ես հանապազօրյա ուշադրության  ու  նվիրվածության:

Թող որ այս Նոր տարում գլխիդ վերևում  միշտ կապույտ երկինք տեսնես, իսկ ոտքերիդ տակ` հերկելի հող:

Թող քո թափած արցունքը լինի միայն հաղթանակի, հանդիպման երջանկության ու վերադարձի ուրախության արցունք:

Թող քո ծնողներն իրենց սիրասուն զավակին հպարտությամբ դիմավորելու առթիվ սեղաններ բացեն ու արժանի խոսքեր լսելու պատիվն ունենան:

Թող քո աչքերում հպարտության կայծեր ցոլան, ձեռքդ ամուր լինի, միտքդ`պարզ, նպատակդ` անբեկանելի, ուխտդ` կատարյալ, Աստծո աջը`միշտ գլխիդ վերևում:

 

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Ա. ՕՍԻԿՅԱՆ