Պաշտոնական

Հայտարարություն

օգոստոսի 10, 2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն կրտսեր և միջին խմբի պաշտոններում:

Ընդունվելու համար կարող են դիմել`

Միջին խմբի պաշտոնների համար` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն  ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր

Անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ` իգական սեռի ներկայացուցիչների և  արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից),

Տիրապետում են  հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները,

Դատական կարգով չեն ճանաչվել  անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 011-37-46-21):