Մշակութային
Հայ ժողովրդական երգի համերգ՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
մայիսի 14, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ մայիսի 12-ին ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր հայ ժողովրդական երգի համերգ։
Համերգին մասնակցել են Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, երգիչներ Գագիկ Մկոյանը, Վրեժ Ճղրիկյանը, Կարեն Աթոյանը և Կարեն Ծառուկյանը։ Հանդիսատեսին իր կատարումներով ներկայացել է նաև կլառնետահար Վարդգես Հակոբյանը։
Համերգն անցել է ջերմ մթնոլորտում, ազատազրկված անձանց ակտիվ մասնակցությամբ։