«Հայ կինը պատմության ընթացքում» թեմայով դասախոսություն «Արմավիր» ՔԿՀ-ում
մարտի 24, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող «Մշակութային ինքնագործ միավորում» խմբի նախագահ Էմիլ Չիվթչյանի և միավորման անդամ Մհեր Ենոքյանի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվում է եռամսյա ծրագիր, որի ընթացքում նախատեսված են կազմակերպել հանդիպումներ մտավորականների, արվեստագետների և մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։
Ծրագրի նպատակն է դատապարտյալների շրջանում ճանաչողական, մշակութային միջոցառումների օգնությամբ նպաստել ազատազրկված անձանց վրա հանրային ներգործությանն ու վերջիններիս վերասոցիալականացմանը։
Մարտի 23-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում այդ ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր «Հայ կինը պատմության ընթացքում» թեմայով հանդիպում-քննարկում բանասիրական գիտությունների թեկնածու, հայագետ Արծվի Բախչինյանի հետ։
Դատապարտյալներն ակտիվ մասնակցությամբ հայտնել են նաև իրենց վերաբերմունքը, մոտեցումներն ու տեսակետները հայ կնոջ ունեցած դերի ու կերպարի մասին ոչ միայն հայ հասարակության կյանքում, այլև ընդհանրապես Հայոց պատմության ու պատմագիտության ընթացքում՝ հեթանոսությունից մինչև մեր օրերը։