Կրթական

«Հայ հայդուկային շարժումը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին». միջոցառում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

ապրիլի 13, 2023

Ապրիլի 12-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ տեղի է ունեցել «Հայ հայդուկային շարժումը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» խորագիրը կրող միջոցառում: Այն իրականացվել է մինչև 19-ը տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց համար հանրակրթական ծրագրի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում:

Միջոցառմանը ներկա են եղել Կենտրոնի մասնագետները և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցներ, հնչել են ֆիդայական երգեր: Հայոց պատմության ուսուցիչ Կամո Առաքելյանը ներկաներին պատմել է Հայ հայդուկային շարժման սկզբնավորման, պատմական նախադրյալների մասին, որից հետո 11-րդ դասարանի աշակերտի ներկայացմամբ հնչել է հայդուկի երդումը և թեմայի մասին տեղեկատվություն: Ուսուցիչը և աշակերտը պատմական համեմատականներ են բերել Ազգային ազատագրական պայքարին մասնակցած ֆիդայինների և Արցախյան պատերազմներին մասնակցած հերոսների միջև: Միջոցառումն ավարտվել է աշակերտի և մասնակիցների միջև թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկմամբ և հարց ու պատասխանով: