Հայ- վրացական իրավական ֆորում
հունիսի 25, 2015
Հունիսի 25-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը, ելույթ ունենալով հայ-վրացական իրավական միացյալ ֆորումում, անդրադարձել է քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքների բարեփոխմանը, արդի խնդիրներին և հեռանկարային զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանն ու ծառայողական գործունեության թափանցիկության ապահովմանը:
Ֆորումի մասնակիցներին ներկայացվել են նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, միջազգային չափանիչներին համապատասխան քրեակատարողական հիմնարկների կառուցման և գերբեռնվածության նվազեցման հայեցակարգերը, ինչպես նաև պատշաճ մակարդակի բժշկական ծառայության և որակյալ սննդի ապահովման քաղաքականության մշակման հիմնախնդիրները:
Չեն անտեսվել նաև քրեակատարողական ծառայողների իրավագիտակցության մակարդակի բարձրացման, միջազգային կապերի ստեղծման, կրթական չափորոշիչների և առաջավոր փորձի ներդրման հարցերը:
Վերջում, ողջունելով ֆորումի կազմակերպման գաղափարը, քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը հույս է հայտնել, որ կփորձեն վրաց գործընկերների հետ համագործակցության նոր ուղիներ փնտրել և խորացնել երկու երկրների ծառայությունների միջև փոխշահավետ համագործակցությունը: