Մշակութային
Հայ և ռուս ժողովուրդների պատմական և մշակութային ժառանգության ցուցադրություն՝ քրեակատարողական հիմնարկներում
նոյեմբերի 20, 2025
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզաննա Բադալյանը և աշխատակից Ռուզաննա Ղարիբյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ ազատազրկված անձանց ներկայացնելու թանգարանի գործունեության առանձնահատկությունները, ցուցասրահների ու ցուցանմուշների յուրահատկությունները։ Միջոցառմանն առցանց միացել են նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք։
Հյուրերը ցուցադրել են երկու ժողովուրդների բարեկամությունն արտացոլող հավաքածուները՝ մշակութային, ռազմական, կենցաղային առարկաներ, լուսանկարներ, ստեղծագործական աշխատանքներ և այլ բացառիկ ցուցանմուշներ։