Պաշտոնական
Հանդիպում քրեակատարողական ծառայությունում
դեկտեմբերի 13, 2016
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանն ընդունեց Արդարադատության ակադեմիայի` 2016թ. ուսումնական տարվա դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց` ակադեմիայի առկա ուսուցման վարչության պետ Ռոբերտ Շահինյանի գխավորությամբ:
Հանդիպման ավարտին, քրեակատարողական ծառայության վարչակազմին գոհունակություն հայտնելով արդյունավետ հանդիպման հնարավորություն ընձեռելու համար, հյուրերն ուղևորվեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` տեղում ծանոթանալու հիմնարկի գործունեությանը, մասնավորապես` տեղամասային կառավարման մոդելին: