Հանդիպում քրեակատարողական վարչությունում
հուլիսի 24, 2015
Հուլիսի 24-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի տեղակալ Ա. Համբարձումյանն աշխատանքային հանդիպում անցկացրեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական-դիտորդական խմբի անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Հ. Քոչինյանը և ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի գլխավոր խորհրդական Վ. Ֆարամազյանը:
Զրուցակիցները քննարկեցին դատապարտյալների կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև անդրադարձան համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրների:
Հանդիպման ընթացքում, վերստին կարևորելով հասարակական-դիտորդական առաքելության արագ արձագանքման խմբի և քրեակատարողական հիմնարիների համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի հանդիպել բարձրացված խնդիրներին օպերատիվ կերպով լուծում տալու համար: