Պաշտոնական

Հանձնուքը փոխանցելու համար կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատներին հնարավորություն է տրվում նախապես լրացնել դիմումը

փետրվարի 28, 2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին հանձնուք կամ ծանրոց փոխանցելու ժամանակ կուտակումներից խուսափելու համար նրանց հարազատներին առաջարկվում է հնարավորության դեպքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից (www.penitentiary.am) նախապես ներբեռնել հանձնման դիմումի ձևը, տպել այն, լրացնել և ներկայացնել քրեակատարողական հիմնարկ հանձնուքի հետ միասին։

Հանձնուք կամ ծանրոց փոխանցելու դիմումի ձևը՝ այստեղ։