Օպերատիվ

Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

դեկտեմբերի 09, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Պ Ն-ի կողմից բերված հանձնուքը, որում առկա բաճկոնի գրպանից հայտնաբերել են բջջային հեռախոս։

Քաղաքացի ՊՆ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և խստագույնս պահպանել ազատազրկված անձանց հանձնուքներ փոխանցելու կանոնները։