Պաշտոնական
Հանրային աշխատանքները` որպես ազատազրկման այլընտրանք
փետրվարի 08, 2016
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինն ապահովում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը:
Հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումն ապահովելու համար ԱՊԿ բաժինը համագործակցում է ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հանրային աշխատանքների ձևով պատժի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԱՊԿ բաժինը նախաձեռնել է պատժի վերաբերյալ տեղեկատվական բնույթի բուկլետի պատրաստում և տպագրություն:
Այս նախաձեռնությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի աջակցությամբ:
Նախատեսվում է բուկլետները տրամադրել դատապարտյալներին, դատարաններին, քաղաքապետարաններին, գյուղապետարաններին և այլ կազմակերպությունների: