Մարզական

Հանրապետության օրվան նվիրված թենիսի մրցաշար՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

մայիսի 29, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց շրջանում անցկացվել է սեղանի  թենիսի մրցաշար՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը։

Մրցաշարը կազմակերպվել էր Քրեակատարողական ծառայության աջակցությամբ,  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանի, ինչպես նաև Երևանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Արթուր Պողոսյանի հետ համագործակցությամբ։

Խաղից առաջ խոսքով հանդես է եկել հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանը, հաջողություն մաղթել ազատազրկված անձանց՝ ողջունելով խաղին մասնակցելու նրանց պատրաստակամությունը և ընդգծելով՝ օրը հատկանշական է նաև նրանով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց շրջանում առաջին անգամ է անցկացվում սեղանի թենիսի մրցաշար։

Մրցմանը մասնակցել են առողջական տեսանկյունից ֆիզիկապես ունակ ազատազրկված անձինք։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած ՀՍինանյանը Ռոբերտ Թամարյանի կողմից արժանացել է գավաթի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ազատազրկված անձինք՝ ՌՄանկիկյանը և ԱՕհանյանը՝ պատվոգրերի։

Հիմնարկի պետի կողմից աջակցության համար շնորհակալագրեր են հանձնվել նաև Արսեն Մակվեցյանին և Արթուր Պողոսյանին։