Մշակութային
Հանրապետության օրվան և Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում՝ «Սևան» ՔԿՀ-ում
մայիսի 27, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է «Մեր փառահեղ մայիսը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը և հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին։
Միջոցառմանը ներկա են եղել Վահան Տերյանի ծոռը՝ գրող, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը, քանդակագործ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը և «Արդվին» ազգագրական համույթը։
Միջոցառումն իրականացվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում։