Պաշտոնական

Հարգանքի տուրք

ապրիլի 25, 2018

Ապրիլի 24-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին:

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն այցելեցին Արթիկ քաղաքի 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի  հուշակոթող, հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

Ոգեկոչման արարողություն իրականացվեց նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Աշխատակիցները և դատապարտյալները խաչքարի մոտ կազմակերպեցին օրվա խորհրդին համահունչ միջոցառում, այնուհետև Տեր Արսեն քահանան մատուցեց պատարագ, ինչին էլ հաջորդեց խնկարկման արարողությունը: