Մշակութային
Հեռահար ձևաչափով հանդիպում կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ
ապրիլի 26, 2022
Ապրիլի 26-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ դատապարտյալները հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ նախաձեռնել են հեռահար ձևաչափով հանդիպում Ֆրանսիայում բնակվող հայազգի դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ «Ապրելու ապրիլ և մայիսյան հաղթանակներ» թեմայով։
Հասարակական տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները նպաստում են անազատության մեջ գտնվող անձանց առօրյայի բազմազանության ապահովմանը և հասարակությունից չառանձնանալու նրանց հոգեբանական կայունությանը։