Մշակութային
Հեռավար էքսկուրսիա՝ Վաղարշապատի պատմաազգագրական թանգարանում «Արմավիր» ՔԿՀ ազատազրկված անձանց մասնակցությամբ
հունիսի 04, 2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ հեռավար տարբերակով տեղի է ունեցել էքսկուրսիա Վաղարշապատի պատմաազգագրական թանգարանում։
Թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադևոսյանը միջոցառմանը մասնակից դատապարտյալներին ներկայացրել է թանգարանի պատմությունը և ցուցանմուշները։
Էքսկուրսիան անցել է մեծ հետաքրքրասիրությամբ և հարցուպատասխանով, մասնակցել է 2 տասնյակ ազատազրկված անձ։