Օպերատիվ
Հեռուստացույցի մեջ թաքցված հեռախոսները հայտնաբերվեցին
հոկտեմբերի 07, 2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Ս․-ի անվամբ քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Արդյունքում հայտնաբերվել են հեռուստացույցի մեջ թաքցված 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։